Արտաքին 5 տարի առաջ - 17:57 26-08-2021

Ուրուգվայը պատրաստվում է Թուրքիայում դեսպանատուն բացել

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը։ Այնուհետև նախարարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին: Ուրուգվայի արտգործնախարարը պաշտոնական այցով է գտնվում Թուրքիայում։

Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել են Թուրքիա-Ուրուգվայ հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։ Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը Թուրքիայում Ուրուգվայի դեսպանատուն բացելու գրավոր դիմում է ստացել։ Ըստ Չավուշօղլուի՝ իրենք պատրաստվում են դեսպանատուն բացելու թույլտվությունը ստորագրել և հանձնել գործընկերոջը:

Հայտնի է դարձել, որ կողմերը Թուրքիա-Ուրուգվայ հարաբերությունների զարգացնելու նպատակադրմամբ երկու պայմանագիր են կնքել:

Հիշեցնենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք