«Մի՛ քաշի, համբերի՛». ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին հրելով հանեցին օթյակից
copy image url

«Մի՛ քաշի, համբերի՛». ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին հրելով հանեցին օթյակից

Ներքին 3 տարի առաջ - 14:19 25-08-2021

Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցներն այսօր հրմշտում են ԱԺ նիստը լուսաբանող լրագրողներին։ ԱԺ–ում այսօր մի քանի անգամ իրարանցում և հրմշտոց տեղի ունեցավ։

Անվտանգության աշխատակիցներին դուր չեկավ այն հանգամանքը, որ լրագրողներն իրենց համար հատկացված վայրից նկարում էին, թե ինչ է տեղի ունենում ԱԺ նիստերի դահլիճում։

Մասնավորապես, անվտանգության աշխատակիցները լրագրողներին հրմշտելով դուրս բերեցին նրանց համար նախատեսված օթյակից։

««Մի՛ քաշի, համբերի՛», «Չհրե՛ս ինձ»»,– ասում էին լրագրողներն անվտանգության աշխատակիցներին։



Ձեզ գուցե հետաքրքրի