Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:41 24-08-2021

Գլխավոր ֆրոնտը Երևանում է, ոչ թե սահմաններում. Ժ. Սեֆիլյան

«Հայության գլխավոր օրակարգը Երևանում ազգային գլուխ ձևավորելն է։ Եվ այդ քայլը կատարելուց հետո միայն, նեցուկ կանգնելով Արևմուտքին, ինչպես նաև ստանալով նրա անմիջական աջակցությունը, կստեղծենք մեր պաշտպանական համակարգը, մեր պետությունը»,- այսօր «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ այս ամենից հետո միայն Հայաստանը կխոսի իր անելիքների մասին՝ կապված Ադրբեջանի հետ։

Սեֆիլյանի համոզմամբ՝ ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում ՝ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի Արևելյան ճակատում նոյեմբերի 9-ից հետո առանց կրակոցների իրենց տներից դուրս եկած քաղաքացիների վերադարձ կազմակերպել։