Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:16 24-08-2021

Վահագն Խաչատրյանը ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝ նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրերում շեշտադրվող տնտեսության արդյունաբերականացման հանգամանքը՝ նախարարը նշել է, որ ԲՏԱ նախարարությունը մասնավոր սեկտորին աջակցություն է տրամադրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կայանալու և ամրապնդվելու նպատակով։ Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այս առումով ևս անգնահատելի է Չինաստանի հարուստ փորձը, որը գյուղատնտեսական երկրից կարճ ժամանակում առաջատար տեխնոլոգիական երկիր է դարձել։
«Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարիք կա փոխելու տնտեսության զարգացման տրամաբանությունը: Ներմուծող երկրից պետք է դառնանք արտահանող երկիր, այդ թվում նաև առաջատար տեխնոլոգիական առումով»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու առիթով և նշել, որ Չինաստանի տնտեսության մեջ վերջին 40 տարիների ընթացքում իսկապես զգալի ներդրումներ են կատարվել ԲՏԱ ոլորտում, որի արդյունքներն ակնհայտ են։ Ֆան Յոնգը ընդգծել է, որ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հետ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության զարգացումը շատ հեռանկարային է համարում։
Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձել են նաև նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի։

Կարևորելով նախկին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախարար Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն և առաջիկայում կոնկրետ արդյունքներ կգրանցվեն։

adv_banner

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. պարզվել է նրանց ինքնությունը. shamshyan.com
23:22 Ձորաղբյուրում ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են. shamshyan.com
17:01 Փոքր տարիքից ընտանիքի հոգս է քաշել. ի՞նչ են պատմում Շիրակում սպանվածի հարևանները
20:00 Գույքահարկը թանկանում է 75%-ով․ Կենտրոնի բնակիչները պետք է 400-500 հազար վճարեն կամ տեղափոխվեն ծայրամասեր
15:30 Ռուս-թուրքական առճակատումն անխուսափելի է դառնում․ Ալիևը չի կարողանալու մանևրել
14:41 Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում
09:33 Վերջին հրաժեշտը տվեցին Ձորաղբյուրում ողբեգական ավտովթար-հրդեհից մահացած 19-ամյա երիտասարդին
17:40 Գործուղո՞ւմ, թե՞ փախուստ. ինչո՞ւ է Արցախբանկի տնօրենը լքել Հայաստանը
11:00 Վարկը մարելուց հետո «Արդշինբանկ»-ը շարունակել է սպասարկման վճար հաշվարկել
19:25 Սերժին էլ, քեզ էլ, Նիկոլին էլ․ ռեփեր Ֆեկայի մակարդակը