Ներքին 4 տարի առաջ - 17:41 20-08-2021

Կառավարությունը հրապարակել է խոշորացվող հերթական համայնքների ցանկը

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանել է այն համայնքների փնջերը, որոնք պատրաստվում է խոշորացնել։

Հիշեցնենք, որ այս նախագիծը մշակվել է 2020 թվականի նոյեմբերին, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դրվել է քննարկման 2020թվականի դեկտեմբերի 7-20-ը, ապա լրամշակվել է և կրկին դրվել է հանրային քննարկման:

Ըստ նախագծ՝ Արագածոտի մարզի Թալին համայնքը պետք է ներառի հետևյալ համայնքները՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար։ Փաստորեն Թալինը կներառի 29 բնակավայր։

Արագածոտնի մարզի Արևուտ համայնքը կներառի 6 բնակավայր՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ:

Արարատի մարզի Մասիս համայնքը կներառի քաղաք Մասիսը, Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ համայնքները՝ ընդհանուր 27 համայնք։

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի կազմի մեջ կմտնեն 32 համայնքներ՝ Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արաքս, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան։

Արմավիրի մարզի Խոյ համայնքը 17 բնակավայր կընդգրկի՝ Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան ։

Լոռու մարզի Թումանյան համայնքը բաղկացած կլինի Թումանյան, Դսեղ, Չկալով բնակավայրերից, իսկ Սպիտակ համայնքը՝ Սպիտակ, Արևաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր , Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր համայնքներից՝ թվով 21 բնակավայր։

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը՝ Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 11)։

Կոտայքի մարզի Նաիրի համայնքը՝ Եղվարդ, Գետամեջ, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ (թվով 9)։

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքը՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր, (թվով 2), Շիրակի մարզի Արթիկ՝ Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24)։

Նշենք, որ եթե այս նախագիծը ընդունվի, ապա, ըստ մեր տեղեկությունների, խոշորացված համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, որոնցում ՔՊ-ն կփորձի ամեն գնով առաջ մղել իր թեկնածուներին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով