Արտաքին 5 տարի առաջ - 10:51 19-08-2021

Ամերիկացի որսորդը 30 հազար դոլար է վճարել առյուծին նետով սպանելու համար

ԱՄՆ-ից որսորդը Զիմբաբվեի ազգային պարկում նետով սպանել է առյուծին, գրում է The Sun-ը:

Կենդանիների իրավունքների վրդովված պաշտպանները պարզել են տղամարդու ինքնությունը և համացանցում տեղադրել նրա անունն ու հասցեն, ինչպես նաև նշել այն որսորդական ընկերությունը, որին դիմել էր առյուծի ենթադրյալ սպանողը՝ թերապևտ Ֆիլիպ Սմիթը Միսսուրիից: Որպես ակտիվ որսորդ՝ նա նախկինում հայտնել էր, որ «իր նպատակն է սպանել հյուսիսամերիկյան խոշոր կենդանիների բոլոր տեսակների առնվազն մեկ ներկայացուցչի»:

2019 թ. իր բլոգում տղամարդը խոսել էր Կանադայի հյուսիսում սպիտակ արջի սպանության մասին: Նախքան սպանությունը Մոպանե անունով առյուծին հեռացրել են փրայդից: Ըստ բնապահպանների՝ առյուծների 2 խումբ ղեկավարող առաջնորդը ստացված վնասվածքներից տանջամահ է եղել ավելի քան մեկ օր: Ենթադրվում է, որ առաջնորդին սպանելուց հետո նրա գլխավորած առյուծների խմբերը շատ ավելի խոցելի կդառնան:

Սաֆարի շրջագայությունը կենդանիների իրական սպանությամբ սովորաբար արժե մի քանի տասնյակ հազար դոլար: Big Game Sasfris-ը դեռևս 2020 թ. դեկտեմբերին առաջարկել էր որսորդական շրջագայություն, որը ներառում էր Մոպանեի սպանությունը:

Հարկ է նշել, որ Զիմբաբվեում ամենուր թույլատրվում է մեծ կաթնասունների որսը՝ բացառությամբ արգելոցների և ազգային պարկերի:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին