Արտաքին 5 տարի առաջ - 10:17 19-08-2021

Հետախուզությունը չի հաղորդել 300-հազարանոց աֆղանական բանակի ոչ մարտունակ լինելու մասին. Պենտագոն

Ամերիկյան հետախուզական ծառայություններն ԱՄՆ պաշտպանության նախարարությանը չեն զեկուցել, որ Աֆղանստանի զինված ուժերը չեն դիմադրի թալիբների շարժմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին:

Գեներալի խոսքով՝ Պենտագոնը չի ստացել զեկույցներ, որոնք կանխատեսում են 300-հազարանոց աֆղանական բանակի կողմից դիրքերի նման արագ հանձնումը: Ընդամենը 11 օրվա ընթացքում՝ օգոստոսի 6-ից 16-ը, Աֆղանստանի բազմաթիվ զինված ուժերը գործնականում գոլորշիացել են, ասել է Միլին: Նրանց կողմից դիմադրության բացակայության արդյունքում թալիբները կայծակնային արագությամբ գրավել են Աֆղանստանի բոլոր 34 նահանգները և մայրաքաղաք Քաբուլը:

Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ թալիբները չեն խոչընդոտել Քաբուլի օդանավակայանից ամերիկյան զորքերի տարհանմանը: Նրանք նաև վստահեցրել են ամերիկյան կողմին, որ թույլ կտան հեռացնել անձնակազմին և դրա համար որևէ խոչընդոտ չեն ստեղծի:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից