Ներքին 5 տարի առաջ - 22:55 14-08-2021

Դադարեցվել է թիվ 50 երթուղու սպասարկման իրավունքը․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը oգոստոսի 12-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային թիվ 50 երթուղու սպասարկման պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի համար 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 65-րդ կետով, հաշվի առնելով «Երևանտրանս» ՓԲԸ-ի 24.06.2021թ. հ.Բ-0641 գրությունը.

1.Դադարեցնել «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային թիվ 50 երթուղու սպասարկման իրավունքը։

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի հետ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային թիվ 50 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը:

3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ լուծել ներհամայնքային միկրոավտոբուսային թիվ 50 երթուղու համար «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի հետ կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը