Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացան Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով և այցելեցին Տաթևի վանական համալիր։ Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցան վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակեցին ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։