Ներքին 5 տարի առաջ - 11:57 27-07-2021

Ինչու ոչ ոք չի ուզում դառնալ ՀՀ ԱԳ նախարար

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԳՆ-ն արդեն բավականին երկար ժամանակ է աշխատում է առանց նախարարի:

Հանրության շրջանում շատ է քննարկվում այն թեման, որ առայժմ ոչ մի դիվանագետ նմանատիպ պատասխանատվություն իր ուսերին չի ցանկանում վերցնել:

ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանի հետ զրուցել ենք ԱԳՆ-ում տիրող իրավիճակի ու բարեփոխումների անհրաժեշտության մասին:

«Աշխատանքն ԱԳՆ-ում ծառայությունն է, և ինչպես յուրաքանչյուր ծառայությունում, այստեղ նույնպես ոչ ոք պաշտոնից հրաժարվելու իրավունք չունի, եթե իրեն համապատասխան առաջարկ է արվել»,- պարզաբանեց պարոն Չալըմյանը:

Նրա խոսքով, եթե որևէ մեկին ԱԳՆ-ի այդ բարձր պաշտոնն են առաջարկում, և նա հրաժարավում է, ուրեմն այդ մարդը վստահ չէ իր գիտելիքի և փորձառության վրա և պետք դուրս գա ԱԳՆ-ից:

«Եթե մարդուն պաշտոն են առաջարկում և նա հրաժարվարում է, ուրեմն նա գիտի, որ իր միջազգային հարաբերությունների, լեզուների իմացությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը բավարար չեն այն ստանձնելու համար »,-ասաց Նուբար Չալըմյանը՝ հավելելով, որ այս պարագայում պաշտոնը պետք է առաջարկել նրանց, ովքեր «գիտեն, որ իրենք գիտեն»:

«ԱԳՆ-ում բարեփոխումներ և կադրային փոփոխություններ են անհրաժեշտ, սա ես հասկացել եմ դեռևս այն ժամանակ, երբ ինքս էի ԱԳՆ-ում աշխատում ու նկատում էի տարբեր աշխատակիցների, որոնց ո՛չ փորձը, ո՛չ լեզուների իմացությունը չէին համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, և դիլետանտությունը դրսևորվում էր բոլոր ասպարեզներում ,-փաստեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, եթե այս բարեփոխումները տեղի ունենան, ապա դժվար թե որևէ արժանի, բանիմաց թեկնածու հրաժարվի այդ պատիվ բերող, բարձր պաշտոնից:

«ՀՀ ԱԳ նախարարը պետք է լինի բանիմաց և ունենա որակյալ խորհրադատուներ, այլ ոչ թե խորհրդականներ և նրանց լսելով՝ կկարողանա պատվով իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը»,-ասաց Նուբար Չալըմյանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան