Շախմատի Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը պարտվեց 2-րդ պարտիայում
copy image url

Շախմատի Աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը պարտվեց 2-րդ պարտիայում

Սպորտ 3 տարի առաջ - 21:25 26-07-2021

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի երկրորդ պարտիայում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբեյին։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին պարտիայում Հայկը հաղթանակի էր հասել և քառորդ եզրափակչի մասնակիցն այս զույգում կորոշվի թայ-բրեյքում։

Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսաստան) – Վելիմիր Իվիչ (Սերբիա) զույգի հաղթողը։ Նրանց երկու դասական պարտիաներն էլ ավարտվել է ոչ ոքի և հաղթողը կորոշվի թայ–բրեյքում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ