Ներքին 5 տարի առաջ - 14:57 25-07-2021

Լենինգրադյան փողոցի բենզալցակայանում հրդեհ էր բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին, ժամը 06։49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպքի Լենինգրադյան փողոց տանող հատվածում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկնվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Չ․) բախվել է Լենինգրադյան փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի արգելապատնեշին, այնուհետև վնասել՝ 2 ծառ. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։11-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել է բենզալցակայանի 2 լիցքավորիչ սարք:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով