Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 20:14 22-07-2021

Չեռնոգորիայում մարիխուանայի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել

Չեռնոգորիայի ոստիկանությունը Ցետինե քաղաքի շրջանում հայտնաբերել է երկրում կանեփի ամենամեծ պլանտացիան, հայտնում է politika.rs պարբերականը:

Նշվում է, որ տնկարանում հայտնաբերվել է այս բույսի մոտ 3700 ցողուն, որոնք բոլորը առգրավվել են ոստիկանության կողմից:

Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել նաև Պոդգորիցայից մի տղամարդու՝ թմրանյութերի ապօրինի արտադրության, պահպանման ու տարածման մեջ կասկածանքով:

Ինչպես նշվում է, այսպիսի ծավալի թմրամիջոց վաճառելով՝ կասկածյալը կարող էր մի քանի միլիոն եվրո վաստակել:

Բացի այդ, կասկածյալի ընտանիքի տանը կատարված խուզարկության արդյունքում «ավելի մեծ քանակությամբ» մարիխուանա է հայտնաբերվել, որն արդեն պատրաստ էր վաճառքի, և զենք: