Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:04 22-10-2021

Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Իսմայիլովը ապաստան է ստացել Չեռնոգորիայում

Միլոշ Վուկսանովիչը՝ Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի փաստաբանը, հայտնել է, որ իր պաշտպանյալը ապաստան է ստացել Չեռնոգորիայում: Այս մասին պաշտպանը պատմել է Vijesti-ին:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին ազատել են արտահանձնման հաստատությունից, քանի որ նա ապաստան է ստացել Չեռնոգորիայում:

Ավելի վաղ Ռուսաստանը խնդրանքով դիմել էր Չեռնոգորիային՝ Իսմայիլովին արտահանձնելու խնդրանքով: Ռուսաստանի Դաշնությունում գործարարը ձերբակալվել է հեռակա կարգով և մեղադրվում է սպանության գործով:

Մինչ այդ հաղորդվում էր, որ Չեռնոգորիայի իշխանությունները ձերբակալել են Իսմայիլովին քաղաքական ապաստանի խնդրանք ներկայացնելուց հետո:

Չերկիզովսկու շուկայի նախկին տնօրեն Թելման Իսմայիլովի ձերբակալության մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 1-ի երեկոյան: Նախնական տեղեկություններով՝ նա մեղադրվում է երկու ձեռնարկատերերի սպանության կազմակերպման մեջ: Իսմայիլովին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի նոյեմբերի 11-ին, ադրբեջանցի գործարարի որոնումները կատարվել են Ինտերպոլի միջոցով:

Ձեզ գուցե հետաքրքրի