Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 20:15 21-07-2021

Համացանցում է հայտնվել Ազովի ծովում հսկայական մեդուզաների «արշավանքի» տեսանյութը

Սոցիալական ցանցերի օգտատերերը տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում Ազովի ծովի ափերից, որտեղ շուրջ մեկ շաբաթ մեդուզաների արշավանք է տեղի ունենում, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում ծովում լողալ: Ուկրաինական հայտնի Կիրիլովկա հանգստավայրում հատուկ սարքավորումները ափ են դուրս եկել սատկած մեդուզաներից ափերը մաքրելու համար, Ռուսաստանի տարածքում էլ իրավիճակն ավելի լավ չէ։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ներխուժման պատճառը շոգն է եղել. ասում են՝ մեդուզաներն առատորեն բազմանում են նման եղանակին: Հանգստացողները բողոքում են, որ մեդուզաներն իրենց խայթում են, և անհարմար է քայլել ժելե գորգի վերածված:

Մեդուզաների չափսը, ինչպես գրում են համացանցում, տարբեր է՝ կան նաև մինչև 40 սմ տրամագծով հսկաներ: