Երևան +13°
Ավելին 2 տարի առաջ - 23:05 28-06-2021

Լոնդոնի հզոր պայթյունի տեսանյութը հայտնվել է համացանցում

Լոնդոնի հարավում շարունակվում են աշխատանքները Elephant-and-Castle երկաթուղային կայարանի մոտակայքում բռնկված հրդեհի վերացման ուղղությամբ, որտեղ երկուշաբթի կեսօրին տեղի է ունեցել հզոր պայթյուն:

Նախնական տվյալների համաձայն՝ այրվել են մի քանի առևտրային տարածքներ, կայանված մի քանի մեքենաներ և հեռախոսային կրպակ: Զարմանալիորեն միայն մեկ վիրավոր կա: Ըստ The Independent-ի՝ նա տեղում բուժօգնություն է ստացել:

Արտակարգ իրավիճակի այս գոտին շրջափակված է, տեղի բնակիչներին խնդրել են չմոտենալ կրակի վայրին և փակել պատուհանները, որպեսզի ծուխը չթափանցի բնակարաններ: Այս պահի դրությամբ կրակը մարվել է, հրդեհաշիջման ջոկատները, սակայն, շարունակում են աշխատանքները:

Լոնդոնի հրշեջ ծառայությունը դեռ չի մեկնաբանել պայթյունի հնարավոր պատճառները, մինչդեռ քաղաքային ոստիկանությունը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում կատարվածը ահաբեկչություն համարելու համար: