Արտաքին 5 տարի առաջ - 13:58 17-07-2021

ԱՄՆ-ում ոստիկանությունը բերման է ենթարկել 40 մանկապիղծի

Ֆենիքս քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ հատուկ գործողության շրջանակում իրավապահները 40 մարդու են ձերբակալել երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների տարբեր մեղադրանքներով: Այս մասին գրում է Ktar News-ը:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները բերման են ենթարկել 40 հանցագործների կայքերում տեղադրված գովազդների շնորհիվ:

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Տեմպեի ոստիկանության, ինչպես նաև ոստիկանության Ֆենիքսի, Սքոթսդեյլի և Մեսայի բաժիննեի ու ՀԴԲ աշխատակիցների համատեղ ջանքերով:

Հանցագործները ձերբակալվել են մի շարք մեղադրանքներով՝ սեռական շահագործման նպատակով երեխաների առևտրի, գայթակղելու, անչափահասների հետ սեռական գործողությունների փորձի, թմրանյութ պահելու և փողերի լվացման:

Ըստ Տեմպեի ոստիկանության՝ ձերբակալվածների տարիքը 20-64 տարեկան է:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»