Ներքին 5 տարի առաջ - 19:37 16-07-2021

Կառավորությունը փակում է Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը

Կառավարությունը որոշել է դադարեցնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: e-draft-ում տեղադրված որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածներով, որոշել է․ «Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գորիսում «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու մասին» N 547-Ն որոշումը»:

Հուլիսի 15-ից որոշումն արդեն ուժի մեջ է մտել, իսկ ԿԳՄՍ նախարարը երկամսյա ժամկետում պետք է ապահովի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարման գործընթացը:

Պարզվում է, որ վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել: Մեզ հայտնի դարձավ, որ ներկայումս մասնաճյուղում սովորում է 4 ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Իսկ դասավանդումն իրականացվել է հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը