Արտաքին 5 տարի առաջ - 00:15 16-07-2021

Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարարը նշել է Ավակովի պաշտոնանկության պատճառը

Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը հրաժարական է տվել՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքով: Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն:

«Այս որոշումը բացարձակ հանգիստ, հավասարակշռված էր, այն պատրաստվել էր շատ վաղուց, և նեղ շրջանակում այն ​​հայտնի էր վաղուց»,- ասել է նա:

Գերաշչենկոն նշել է նաև, որ Ավակովի պաշտոնանկությունը ոչ մի կերպ չի առնչվում ԱՄՆ այցին և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջորջ Քենթի հետ հանդիպմանը:

Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը աշխատանքից հեռանալու մասին դիմում է գրել: Գերագույն ռադան հուլիսի 15-ին հաստատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի նոր թեկնածուին առաջարկել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին. պաշտոնը կարող է ստանձնել Գերագույն ռադայի իրավապահ մարմինների հանձնաժողովի ղեկավար Դենիս Մոնաստիրսկին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան