Ներքին 5 տարի առաջ - 17:08 11-07-2021

Ոստիկանությունը հայտնում է նոր արագաչափերի և տեսախցիկների տեղադրման մասին

ՀՀ ոստիկանությունը հայտնում է նոր արագաչափերի ու տեսախցիկների մասին՝ Երևանում և Արմավիրի մարզում։ «Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը, մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով այլ վայրերից տեղափոխվել և ստորև նշված ճանապարհի հատվածներում տեղադրվել են լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնք գործարկվելու են 2021 թվականի հուլիսի 12-ից:

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոց (եկեղեցու հարակից հատված), երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

2. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,2-րդ կմ, Փարաքար գյուղի վարչական տարածք, (հետադարձ կատարելու վայրին հարող հատված), երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ արագությամբ։

3. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10,8-րդ կմ՝ Փարաքար գյուղի վարչական տարածք, չկարգավորվող հետիոտնային անցմանը հարող հատված, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

4. Արմավիրի մարզի Հացիկ համայնքի վարչական տարածք, 1 արագաչափ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

5. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 23,5 կմ, Արմավիրի մարզի Ծիածան համայնքի գյուղմթերքների շուկայի հարևանությամբ, երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ։

6. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27,8կմ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գործող ԱԳԼՃԿ-ին հարող հատված, երկու լուսանկարահանող սարք՝ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ։

7. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 36,5կմ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

8. Արմավիրի մարզի Նորապատ համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ: 9. Մ-14 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ:

10. Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, ղեկավարվելով վերը նշված իրավանորմի պահանջներով, տեղափոխման եղանակով լրացուցիչ տեսանկարահանող սարքեր են տեղադրվել Երևան քաղաքի հետևյալ ճանապարհահատվածներում.

– Դավիթաշենի կամրջին հարող հատված՝ հսկողություն է իրականացվելու կամրջից հետո Ա. Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկ չհասած հատվածում երթևեկության հակադիր հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,

– Դավիթաշենի կամրջին հարող հատված՝ հսկողություն է իրականացվելու կամրջից դեպի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ երթևեկության համընթաց հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,

– «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից հատված՝ հսկողություն է իրականացվելու առևտրի կենտրոնի և նորակառույց բնակելի շենքի միջև գտնվող երթևեկելի մասի և Աթենքի փողոցի հատման վայրի նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie