Ներքին 5 տարի առաջ - 12:22 11-07-2021

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը բարձրացրել է քվեաթերթիկի վրա ընտրության կարգի բացակայության հարցը

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստում «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը բարձրացրել է քվեաթերթիկի վրա ընտրակարգի բացակայության մասին։

«Կարծում եմ, որ պետք չէր ամբողջ ընտրական օրենսգրքից բոլոր դրույթները ուղղակի արտատպել քվեաթերթիկի վրա։ Բավական կլիներ, որպեսզի ընտրողը ընտրատեղամաս մտնելուց հստակ պատկերացում ունենար, թե ինչ կարգով պետք է քվեարկի՝ դա 4-5 տող է։ Կարելի է այդ ամենը հակիրճ ներկայացնել (Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություն ունի)»,- ասել է Գալստյանը։

«Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցչի կարծիքով՝ եթե կա օրենսդրական պահանջ, որ քվեաթերթիկը պետք է պարունակի ծանուցում ընտրակարգի մասին, անկախ նրանից, թե այն ինչ ծավալ ունի, չի կարող պատճառ լինել, որպեսզի հանրային իշխանությունը իր պոզիտիվ պարտականությունը չկատարի հենց այդ պատճառաբանությամբ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ