Երևան +19°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:18 10-07-2021

Քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին․ Արտակ Գալստյան

Այսօր՝ հուլիսի 10-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը ասաց․

«ԿԸՀ-ի կողմից տեղադրվել են մոտ 4007 մատնահետք ֆիքսող սարքավորումներ։ Մենք ուսումնասիրել ենք մոտավորապես 1500 տեղամաս, մեզ հաջողվել է երկու օրում ուսումնասիրել 1500 տեղամասերը, արդյունքում պարզվեց, որ մեկ մատնահետքի սարքի առավելագույն թողունակությունը կազմում է ընդամենը 35 մարդ, ընդ որում՝ հաշվարկված, որ մարդկային հոսքը պետք է լինի 12 ժամ անընդհատ։ Արդյունքում՝ մեզ մոտ ստացվել է, որ ԿԸՀ-ի կողմից կիրառված այդ սարքավորումներով ՀՀ-ում առավելագույնը կարող էր քվեարկել 1,600,000- ի կարգի ընտրողներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրողների ընդհանուր թիվը ՀՀ-ում հայտարարված է եղել մոտ 2,600,000, միանշանակ, կարող ենք փաստել, որ 900,000 ընտրողներ ամենամեծ ցանկության դեպքում անգամ ուղղակի չէին կարող մասնակցել ընտրություններին։ Սույն փաստը մենք գնահատել ենք որպես ընտրության հավասարության սկզբունքի խախտում, որովհետև Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը հստակ են ասում, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ՀՀ-ում գտնվող ընտրողներին ապահովել ընտրելու իրավունքով և ուրիշ ոչ մի ձևով, տեխնիկական նկատառումներով դա չի կարող սահամանփակվել»։

Նա նաև անդրադարձավ մի քանի խախտումների ևս, մասնավորապես, քվեաթերթիկների նմուշի հաստատման կարգի մասին խոսեց կուսակցության ներկայացուցիչը։

«ԸՕ 59-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համապատասխան ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը և քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում՝ քվեարկության կարգի մասին։

Ինչպես գիտեք, մեր այս ընտրություններում օգտագործված քվեաթերթիկները բացարձակապես չունեն գաղտնիության պաշտպանիչ որևէ բան, ոչ մի միջոց կիրառված չէ, սովորական A4 ֆորմատի թուղթ է, սովորական տպագրություն, որը կարելի էր ստանալ նույնիսկ սովորական պատճենահանման սարքի միջոցով։ Կարևորագույն հանգամանք, որ մենք ընդգծել ենք, այն է, որ քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում՝ քվեարկության կարգի մասին, որը իսպառ բացակայել է քվեաթերթկի վրա»,- նշեց նա։

Արտակ Գալստյանի խոսքով՝ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին։

«ԿԸՀ-ն քվեաթերթիկի նմուշը հաստատելուց թույլ է տվել 59-րդ հոդվածի խախտում։ Մենք պնդում ենք, որ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին։ Միևնույն ժամանակ, նույն Ընտրական օրենսգիրքը ասում է, որ այն քվեաթերթիկները, որոնք սահմանված նմուշի չեն, հաշվարկման ենթական չեն։

Սահմանված նմուշ է այն հաստատված քվեաթերթիկը, որի վրա առկա է մարգան, որը կպցվում է և որը որ դուրս է եկել ծրարից։ Այս համակցության մեջ եթե նայում ենք, որ քվեաթերթիկը, որը հաստատվել է ԿԸՀ-ի կողմից օրենքի խախտմամբ, այդ քվեաթերթիկը չի կարող համարվել սահմանված նմուշ, բնականաբար, բոլոր քվեաթերթիկները, որոնք դուրս են եկել տեղամասերից՝ անկախ նրանից առկա է այդ մարգան, թե առկա չէ, բացի այն, որ խախտված է ընտրողի անուցված լինելու իրավունքը, այլ նաև չեն համապատասխանում սահմանված նմուշին, և բոլոր այդ քվեաթերթիկները օրենքի կետի կիրառման պայմաններում պետք է ընդհանրապես հաշվարկի ենթական չլինեին։

Իսկ այդ դեպքում, քանի որ խոսքը վերաբերում է համակարգային և ամբողջ ՀՀ-ի խախտումներին, փաստացի, դուրս է գաիս, որ ընտրություններին մասնակցած բոլոր քվեաթերթիկները օրենքի կետի կիրառման պայմաններում ուղղակի պետք է չհաշվարկեն։ Այսինքն՝ այս ընտրություններում չէր կարող լինել ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է