Արտաքին 5 տարի առաջ - 12:23 08-07-2021

Եվրամիությունը լրացուցիչ միջոցներ կտրամադրի Թուրքիային սիրիացիներին ապաստան տալու համար

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը հունիսի 24-25-ը կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով կիսվել է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Միշելը, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին, նշել է, որ այդ տարածաշրջանում լարվածությունը թուլացել է, ինչն իր համոզմամբ, լավ նշան է:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա նա շեշտել է, որ այդ երկրի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը շարունակվելու է ձևավորվել դեմ առ դեմ, չափավոր և անշրջելի հարաբերություններ կառուցելու վրա:

Միշելը նաև հայտնել է, որ գագաթաժնաժողովի ընթացքում քննարկել են COVID-19- ին, միգրացիայի արտաքին հարաբերությունների ձևաչափին, տնտեսությունների վերականգնմանը, հիմնարար իրավունքներին և օրենքի գերակայությանն առնչվող հարցեր:

Նշելով, որ աշխատանքներ են սկսվել Մաքսային միության նորացման ուղղությամբ՝ Միշելը հիշեցրեց, որ ԵՄ հանձնաժողովը պայմանավորվել է լրացուցիչ միջոցներ հատկացնել Թուրքիային՝ սիրիացիներին հյուրընկալելու համար:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ