Արտաքին 5 տարի առաջ - 10:27 06-07-2021

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի հետ կապված համաշխարհային իրավիճակի կայունացման մասին

Համաճարակաբանական իրավիճակն աշխարհում այժմ շատ ավելի լավ է, քան 2-3 ամիս առաջ: Այս մասին Twitter-ում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը:

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը տեղի է ունեցել «շատ բարձր մակարդակով»: Այնուամենայնիվ, աշխարհի որոշ երկրներում դեպքերի թիվն արագորեն աճում է, ինչը կապված է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ շտամների առաջացման, ինչպես նաև սահմանափակումների թուլացման և մարդկանց շփումների ընդլայնման հետ:

Միաժամանակ, ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովեն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը միանշանակ չի համարում, օրինակ՝ Եվրոպայում դեպքերն աճել են 28%-ով, իսկ Աֆրիկայում՝ 15%-ով: Դեպքերի թվի կտրուկ աճ է նկատվում աշխարհի 20 երկրներում:

Կորոնավիրուսի մահացությունը համեմատաբար բարձր է Աֆրիկայում, Եվրոպայում և Արևմտյան Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում: Մոլորակի մնացած մասերում կորոնավիրուսից մահացությունների թիվն աստիճանաբար նվազում է:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել