Արտաքին 5 տարի առաջ - 09:52 06-07-2021

National Geographic-ը հուլիսի 4-ի հրավառությունն ԱՄՆ-ում ռասիզմ է անվանել

National Geographic ամսագիրը Twitter-ում ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրավառությունը ռասիզմ է որակել:

Գիտնականները կարծում են, որ հրավառությունների արդյունքում աղտոտված օդից, մասնավորապես ծխի հսկայական քանակությունից առավելապես տուժում են ռասայական փոքրամասնությունները, հատկապես Կալիֆոռնիայում:

Վկայակոչելով Ջոնս Հոփքինսի համալսարանի համաճարակաբան Այշա Դիկերսոնի հետազոտությունը՝ գիտնականները պնդում են, որ հրավառությունը կարող է ասթմա առաջացնել ռասայական փոքրամասնությունների մոտ:

«Քիչ ուսումնասիրություններ կան հրավառության պատճառով օդի աղտոտման և առողջության կապի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ծխի խտությունը կարող է բավական բարձր լինել առողջության վրա ազդելու համար, հատկապես երեխաների և տարեցների, ինչպես նաև շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում»,- նշում են գիտնականները:

Այն պնդումը, թե փոքրամասնություններն ավելի շատ են տուժում հրավառությունից, հիմնված է Հարավային Կալիֆոռնիայի քաղաքներում անձրևաջրերի ուսումնասիրության վրա:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել