Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:39 05-07-2021

Կիպրոսը ճանաչել է պատվաստումների ռուսական վկայագրերը

Կիպրոսը ճանաչում է պատվաստումների ռուսական վկայագրերը: Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսը: Նրա խոսքով, պատվաստված ռուս զբոսաշրջիկները երկիր մուտք գործելիս կարիք չունեն կատարելու ՊՇՌ թեստ:

Ռուսաստանի և Կիպրոսի միջև ավիահաղորդակցությունը վերականգնվել է հունիսի 28-ին: Այժմ երկիր մուտք գործելու համար պետք է կատարել երկու ՊՇՌ թեստ՝ մեկը ժամանումից 72 ժամ առաջ, իսկ երկրորդը՝ սահմանը հատելուց անմիջապես հետո: Կիպրոսում թեստը վճարովի է. դրա արժեքը մոտ 30 եվրո է:

«Եթե ինչ-որ մեկը պատվաստված է, թեստ պետք չէ»,- ասել է զբոսաշրջության նախարարը: Նա նաև նշել է, որ եթե Ռուսաստանում բարելավվի համաճարակաբանական իրավիճակը, ապա նրան «կարմիր» կատեգորիայի երկրներից կտեղափոխեն «նարնջագույն»: Այս դեպքում մեկ թեստը բավական կլինի ռուսաստանցիների մուտքի համար:

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել