Արտաքին 5 տարի առաջ - 15:57 05-07-2021

Բելառուսի գլխավոր դատախազությունը Ռուսաստանից պահանջել է հանձնել երգչուհի Ագուրբաշին

Բելառուսի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանին ուղարկել է խնդրանք հանձնելու երգչուհի Անժելիկա Ագուրբաշին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ռուսաստանում բնակվող բելառուս երգչուհին ավելի վաղ իր Instagram-ում հաղորդել էր, որ իր դեմ հայրենիքում քրեական գործ է հարուցվել «Սոցիալական թշնամանքի ու տարաձայնությունների բորբոքում» և «Նախագահի հրապարակային վիրավորանք» հոդվածներով: Երգչուհու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Եթե ​​Ագուրբաշը մեղավոր ճանաչվի, ապա, բելառուսական օրենսդրության համաձայն, նրան կսպառնա մինչև 12 տարվա ազատազրկում:

Բանն այն է, որ անցած ամառ Անժելիկա Ագուրբաշը սատարում էր բելառուսական բողոքի ակցիաներն ու Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային: Միևնույն ժամանակ, երգչուհին Մոսկվայում մասնակցել է Բելառուսում բողոքի ցույցի մասնակիցների հետ համերաշխության ակցիաներին: Նա նաև դիմել է բելառուսներին և նրանց միավորվելու կոչ արել:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել