Երևան +21°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:11 05-07-2021

«Դելտա» շտամն ավելի ծանր հիվանդություն է առաջացնում. ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ

Կորոնավիրուսի հնդկական տարբերակը՝ «դելտա» շտամը, հիվանդության ավելի ծանր զարգացում է առաջացնում, քան կորոնավիրուսի մյուս տեսակները: Այս մասին NBC-ին ասել է ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Բացի դրանից՝ այս շտամն ավելի վարակիչ է:

«Դելտա» շտամը, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է ծանր հիվանդությունների, հոսպիտալացման և մահվան: Նա սա համարում է լուրջ խնդիր: Ենթադրվում է, որ առաջիկայում այն կորոնավիրուսի մյուս տարբերակների մեջ գերակշռող է դառնալու, ինչպես ժամանակին՝ բրիտանականը: