Արտաքին 4 տարի առաջ - 12:17 04-07-2021

Լուկաշենկոն խնդրել է Բելառուսի մտավորականությանը «սխալ քայլեր չձեռնարկել»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Մինսկի Մեծ թատրոն՝ Օպերայի և բալետի թատրոն` դիտելու Անկախության օրվան նվիրված համերգը և ուղերձ է հղել ստեղծագործ մտավորականությանը:

Ինչպես հայտնում են նրա մամուլի ծառայությունից, համերգից հետո Լուկաշենկոն հորդորել է մշակույթի աշխատողներին «չզբաղվել քաղաքականությամբ»: Նշվում է նաև, որ պետության ղեկավարը մտավորականությանը անվանել է երկրի և ժողովրդի դեմք:

«Ես ձեզ խնդրում եմ. այլևս սխալ քայլեր մի ձեռնարկեք», - ասել է նախագահը: