Արտաքին 5 տարի առաջ - 23:23 03-07-2021

Վրաստանում կիբերհարձակում է արձանագրվել պատվաստումների գրանցման կայքի վրա

Վրաստանում ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել COVID-19 պատվաստումների գրանցման կայքում կիբերհարձակման դեպքի առթիվ: Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 3-ին, հաղորդել է «Էխո Կովկաս»-ը:

Sinopharm չինական պատվաստանյութի գրանցումը պետք է սկսվեր այսօր ժամը 12: 00-ին, բայց դա տեղի չի ունեցել: Առավոտյան Առողջապահության նախարարության հատուկ պլատֆորմը ընդունակ չէր աշխատանքի:

Որոշ ժամանակ անց նախարարությունը հայտարարել է, որ հետաձգումը տեղի է ունեցել զանգվածային կիբերհարձակման պատճառով: Վրաստանի առողջապահության նախարարությունը խոստանում է առաջիկայում վերացնել խնդիրը:

Իր հերթին, ՆԳՆ-ն գործ է հարուցել համակարգչային տվյալների և համակարգչային համակարգերի ապօրինի օգտագործման, ինչպես նաև համակարգչային տվյալների և համակարգչային համակարգի ոտնձգությունների հոդվածներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեդիայում հաքերները արգելափակել էին սուպերմարկետների խոշոր ցանցի աշխատանքը: 800 խանութներում ծառայությունը դադարեցվել էր. նախորդ գիշերը հաքերները արգելափակել էին ՀԴՄ-ների մուտքը:

Հաղորդվել է նաև, որ ԱՄՆ-ում հարյուրավոր ընկերություններ հաքերների հարձակման են ենթարկվել: Հարձակման հետևում կարող է կանգնած լինել REvil / Sodinikibi խումբը, որը ռուսալեզու հաքերների մեծ միավորում է:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել