Ներքին 5 տարի առաջ - 15:29 03-07-2021

Հայաստանն առնվազն պետք է ՀԱՊԿ-ից ակնկալի պարզաբանում. Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան. կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի ընկնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Սա շատ կարևոր արձանագրում է և կողմնորոշիչ ուղերձ մեզ համար, որպեսզի առաջիկայում հստակեցնենք մեր պատկերացումներն անվտանգային միջավայրի և առհասարակ՝ Հայաստանի պաշտպանական համակարգի վերականգնման գործընթացում:

Տվյալ իրադրության պայմաններում Հայաստանն առնվազն պետք է ՀԱՊԿ-ից ակնկալի պարզաբանում, թե կոնկրետ ի՞նչ իրադրության պայմաններում կիրառելի կլինեն ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածները:

Տվյալ դեպքում, նշված կազմակերպության հիմնադիր անդամ հանդիսացող պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվել է ռազմական գործողություն, կամ դրսևորվում է ակնհայտ ռազմական սպառնալիք։
Մի առիթով նշել էի, թե ի՞նչ է սա, եթե ոչ Ադրբեջանի կողմից մեր անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող գործողություն։

Այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ պայմանագրի նորմերը կգործեն միայն այն դեպքում, երբ Հայաստանի վրա հարձակվեն կամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն իրականացնեն Սվազիլենդի կամ Մոզամբիկի զորքերը…

Ակնհայտ է, որ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև, և անվտանգության այն համակարգը, որի մեջ ընդգրկված է Հայաստանը, պարտավոր է կատարել վերը նշված պայմանագրի պահանջները, ավելին` Հայաստանը, որպես նշված կազմակերպության հիմնադիր անդամ, իրավունք ունի իր գործընկերներից ակնկալելու համահունչ արձագանք:

Բացի այդ, տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրադրությունը հարկադրում է, որ մենք ստեղծենք որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնեով արդի մարտահրավերներին»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա