Արտաքին 5 տարի առաջ - 09:37 03-07-2021

Բայդենը մտադիր է վերացնել մահապատիժն ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս երկրում մահապատժի վերացման օգտին և գտնում է, որ նախօրեին հայտարարված մորատորիումն առաջընթացի կարևոր քայլ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է CBS News-ը:

Նա հիշեցրել է, որ պետության ղեկավարը դեռևս իր նախընտրական արշավի ընթացքում հասկացրել է, որ ցանկանում է դադարեցնել մահապատիժները:

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը նախօրեին մորատորիում էր սահմանել ամերիկյան օրենսդրության դաշնային մակարդակում մահապատիժների համար:

Զեկուցվել է, որ մորատորիումը սահմանվում է ԱՄՆ արդարադատության նախարարության ներքին քաղաքականության և կանոնակարգերի վերանայման գործընթացում: 20 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում դաշնային մահապատիժներ են իրականացվել 2020 թ. հուլիսից 2021 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել