copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:41 02-07-2021

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 20 տարեկան է. հաջողության պատմություն Շուշան Դոյդոյանից

Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը տոնում է հիմնադրման 20-ամյակը: Այն հիմնադրվել է 2001 թ.-ի հուլիսի 1-ին Երևանում մի խումբ լրագրողների և իրավաբանների կողմից: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:

«Հայաստանում տեղեկատվության ազատության ձևավորման, զարգացման ու կայացման 20 տարիներին ստեղծած մի մեծ հաջողության պատմություն է սա, որի առաքելությունը, կարծում եմ, մենք պատվով կատարում ենք: Կենտրոնի ստեղծման ու գործունեության պատմությունը ես համարում եմ հաջողության պատմություն ամբողջ Հայաստանի համար»,- ասում է ԻԱԿ-ի հիմնադիր-ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Կենտրոնի առաջին կարևոր նպատակն էր Հայաստանում մշակել լիբերալ և օրինակելի տեղեկատվության ազատության մասին օրենսդրություն, ինչը հաջողությամբ կառույցի գործընկեր- կազմակերպությունների հետ 2003 թ-ին իրականացվեց՝ հետագայում այն նույն հաջողությամբ կյանքի կոչելով: Նպատակին հասնելու համար ՀԿ-ն բոլոր միջոցները կիրառել է՝ սկսած տարբեր խմբերի գիտելիքի ու հմտությունների ուսուցումից, ռազմավարության մշակումից մինչև դատական գործեր ու իրազեկում: Կառույցը համագործակցության լայն սեկտոր ու հարուստ փորձ ունի նաև կառավարության հետ աշխատանքում:

«Մենք շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ տեղեկատվության ազատությունը ճիշտ օգտագործվի կոռուպցիայի ապատեղեկատվության դեմ պայքարում: Մենք խրախուսում ենք կառավարության, որպեսզի ավելի պրոակտիվ թափանցիկություն դրսևորի և սեփական նախաձեռնությամբ տեղեկությունները դարձնի հանրային ու մատչելի: Այդ պարագայում ապատեղեկատվության համար ավելի քիչ միջավայր կմնա»,- փաստում է Դոյդոյանը և հավելում, որ ապատեղեկատվության զարգացման պատճառներից մեկը կառավարության տեղեկատվական քաղաքականության ոչ պրոակտիվ լինելն է: Ուստի տեղեկատվության ազատությունը՝ ամենաուժեղ գործիքներից մեկը, կարող է նվազեցնել ապատեղեկատվության շրջանառությունը հանրային հաղորդակցության հարթակներում:

Նրա խոսքով, 2008-2009 թթ. և վերջին տարիների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ ոլորտում էական դրական դինամիկա կա, որովհետև և՛ էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ են ներդրվել ու հաջողությամբ կիրառվել, և՛ պետական պաշտոնյաների շրջանում մենթալիտետի, մտածողության և տեղեկատվության ազատության հրապարակայնության մշակույթ է ձևավորվել:

«Հայաստանը, անկասկած, այս ոլորտում կարող է լիարժեքորեն համարվել որպես իրավունք արտահանող երկիր և հաջողության օրինակ լինել շատ այլ երկրների համար: Ոլորտում իսկապես դրական առաջընթաց կա, որը ոչ միայն մեր գնահատականն է, այլև միջազգային կառույցների արձագանքները: Իհարկե, մենք չենք բավարարվելու եղածով, քանի որ դեռևս խնդիրներ ու թերացումներ կան, որոնք ավելի ակնհայտ դարձան ճգնաժամային իրավիճակներում՝ քովիդ ու պատերազմ: Դրանք ցույց տվեցին, որ մեր պետության տեղեկատվական քաղաքականությունն անբավարար է տվյալ իրավիճակներում հանրության տեղեկատվության ստանալու իրավունքը սպասարկելու առումով: Ուստի լուրջ անելիքներ դեռևս ունենք»,- ամփոփում է Շուշան Դոյդոյանը:

Ամենից շատ դիտված

13:36 Նիկո՛լ, չե՛ս հանձնելու. քաղաքացիները նստեցին ճանապարհին
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
12:38 Փակվեց նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում
13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ուշագնաց է եղել
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված
23:17 Ֆիզուլիից Բեռլին ուղիղ չվերթ կա․ թշնամին մեր հողերում պատմություն է ստեղծում, իսկ մենք վախենում ենք մեր պատմությունից