Ներքին 1 տարի առաջ - 23:21 09-07-2025

Պետք է ամրացնենք մեր «կիբեռվահանը»․ Մխիթար Հայրապետյան

Մեկնարկել է Կիբեռանվտանգության հաքաթոնը. պետք է ամրացնենք մեր «կիբեռվահանը»
Այսօր Ծաղկաձորում մասնակցել եմ Կիբեռանվտանգության հաքաթոնի բացման արարողությանը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում։

Գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Ողջունելով մասնակիցներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ նշել եմ, որ հատկապես վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է կիբեռպաշտպանության ոլորտում պետության կարողունակություններն ընդլայնելու, բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու, կրիտիկական ենթակառուցվածքներն ու կենսական ծառայությունները պաշտպանելու մեր հանձնառությունը։

«Հավատարիմ մնալ թվային վերափոխման մեր օրակարգին, դառնալ տեխնոլոգիապես զարգացած պետություն՝ առերեսվելով կիբեռխոցելիության ռիսկերի ու դրանցից բխող նոր վտանգների հե՞տ, թե՞ վախենալ, ներամփոփվել ու հրաժարվել այդ օրակարգից։ Կարծում եմ՝ այս դիլեման լուծված է, մենք կատարել ենք մեր ընտրությունը, և դա թվայնացված Հայաստանն է։ Հայաստանը հետ չի՛ կանգնելու տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն դառնալու իր երազանքից և հաստատուն քայլերով գնում է այդ ճանապարհով, բայց, միևնույն ժամանակ, պետք է զուգահեռաբար մեծ ներդրումներ արվեն կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում», – նշել եմ իմ խոսքում։

Միջոցառման մասնակիցներին է ողջունել և հաջողություն է մաղթել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը: Նա ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը, որի լավագույն օրինակներից է այս ծրագիրը։

Հաքաթոնը կանցկացվի հուլիսի 9-11-ը։ Մասնակցում են պետական կառույցների, ֆինանսական, հեռահաղորդակցության և կենսական նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունների տասնյակ մասնագետներ: Թիմերը առաջադրված խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն։

Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը կպարգևատրվեն համապատասխանաբար 2.5, 1.5 և 1 միլիոն ՀՀ դրամով: Միջոցառման նպատակն է բարձրացնել ՏՏ, տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների կարողություններն ու պատրաստվածությունը՝ դիմակայելու կիբեռսպառնալիքներին և մարտահրավերներին, խթանել կրիտիկական ենթակառուցվածքների միջև համագործակցությունը՝ ամրապնդելու կիբեռմիջադեպերին արձագանքելու ճկունությունը»:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք