Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 21:43 28-06-2021

Ռուսաստանի հետ երկխոսությունը չի նշանակում բարեկամական բանակցություններ․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր երկխոսությունը չի նշանակում, որ դրանք կլինեն բարեկամական բանակցություններ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքական գործիչը շեշտել է, որ Եվրամիությունը պետք է միասնական լինի արտաքին քաղաքականության մեջ՝ ասելով, որ «մենք ուժեղ կլինենք միայն այն ժամանակ, երբ խոսենք միաձայն»:

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Բրյուսելը պետք է աշխատի այլ սոցիալական կարգ ունեցող երկրների հետ, բայց կողմերից ոչ մեկը չի կարող օրակարգ սահմանել:

Ավելի վաղ Մերկելը կարծիք էր հայտնել, որ ԵՄ երկրները պետք է քննարկեն Ռուսաստանին վերաբերող խնդիրները ոչ թե միմյանց, այլ ուղղակիորեն Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

Նրա խոսքով՝ ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը կարող է հարթակ դառնալ՝ հուզող բոլոր խնդիրները քննարկելու համար: Մերկելը նշել է, որ Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունները շատ ցանկալի են, բայց «սառը պատերազմի ժամանակ ևս բանակցություններ կային»:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին