Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Շինարարների փողոցում կրպակների քանդման հետ կապված պատգամավորներ Մեսրոպ Մանուկյանն ու Հարություն Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրին՝ պաշտոնական դիրքի չարաշահման, ուրիշի գույքին առանձնակի խոշոր չափերի վնաս հասցնելու հատկանիշներով։
«Իրենք պատկերացնում են, որ երկրում չկա օրենք, չի գործում դատական ակտ, և ցույց են տալիս, որ Եվրոպա ձգտող կեղծ իշխանամետների ամեն ինչը կեղծ ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մեսրոպ Մանուկյանը:
«Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, քանդեն, մարդկանց էլ բռնեն, դուրս շպրտեն»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: