Արտաքին 1 ամիս առաջ - 23:54 12-10-2026

Թեհրանի և Բաքվի միջև կապերի զարգացման համար որևէ սահմանափակում չկա. Իրանի ՆԳ նախարար

Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին հայտարարել է Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության վերաբերյալ երկու փաստաթղթի պատրաստման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպումը նվիրված էր երկու երկրի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման մեխանիզմներին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Մոմենին նշել է, որ բանակցությունները վերաբերում էին Թուրքմենստանում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, և որ Ադրբեջանի նախագահը տվել է անհրաժեշտ հանձնարարականները դրանց իրականացման համար։

Նա նաև հավելել է, որ նշանակվել են պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են համաձայնությունների կատարման վերահսկողության համար։

Մոմենին հայտարարել է, որ երկու երկրի միջև կապերի զարգացման համար որևէ սահմանափակում չկա, և որ համագործակցությունը պետք է հնարավորինս զարգացվի բոլոր ոլորտներում։

Նա հայտնել է համագործակցության վերաբերյալ երկու փաստաթուղթ պատրաստելու ծրագրերի մասին՝ մեկը Իրանի և Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունների միջև, իսկ մյուսը՝ Իրանի ներքին գործերի նախարարության և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության միջև, որպեսզի ընդլայնվի երկու կողմի փոխգործակցությունը։

Մոմենին նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանահատման և առևտրի հարցերը։

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ