Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:12 28-06-2021

Հնդկական շտամով վարակվածները կորոնավիրուսի ավելի շատ մասնիկներ են արտազատում. վարակաբան

ՌԴ ԳԱ թղթակից անդամ, վարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Նետեսովը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվածները վարակի ավելի շատ մասնիկներ են արտազատում:

Ըստ նրա՝ եթե նախկինում վարակակիրը վարակում էր 2-3 մարդու, ապա կորոնավիրուսի հնդկական տարբերակով վարակվածն այն կարող է փոխանցել 5-6 մարդու:

Նետեսովը նշել է, որ այդ մուտացիայի ծագումն առայժմ պարզ չէ:

«Հնդկաստանը չափազանց խիտ բնակեցված երկիր է՝ մարդկանց սերտ շփումով: Եվ երբ առաջացել է հնդկական այս տարբերակը, պատվաստումը երկրում գործնականում դեռ չէր սկսվել: Նոր տարբերակն անվանակոչվել է այն երկրի անունով, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է»,- «Լենտա.ռու»-ին ասել է վարակաբանը:

Նա ավելացրել է, որ գիտնականները գենոմի փոփոխություններով են կարողացել պարզել կորոնավիրուսի դելտա պլյուս տարբերակը, սակայն այն դեռևս քիչ է ուսումնասիրված: Նախնական գնահատականներով, դելտա պլյուսը քիչ է տարբերվում հնդկական մյուս մուտացիաներից:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը