Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:34 27-06-2021

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ մոտ է իր վերջնական հաղթանակին

ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ցնծության մեջ է։ Նա վստահ է, որ շատ մոտ է իր համար սկզբունքային մի հարցում վերջնական հաղթանակին, հարց, որ իր կարիերայի համար վճռական նշանակություն ունեցավ։ Դա Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունն է։

Բանն այն է, որ ներկա փակուղային իրավիճակում, երբ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհուրդ և ռեկտոր չունի, Բարձագույն կրթության և գիտության մասին օրենքը և Կառավարության՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու նոր կարգը գտնվում են Սահմանադրական դատարանում, կիրառվելու է Հիմնադրամների մասին օրենքով նախատեսված այն դրույթը, ըստ որի՝ եթե հիմնադրամը չի ունենում կառավարման խորհուրդ, ապա Արդարադատության նախարարի հրամանով, ստեղծվում է երեքհոգանոց խորհուրդ, որն էլ ընտրում է հիմնադրամի կառավարչին։ Քանի որ ԵՊՀ-ն ունի հիմնադրամի կարգավիճակ, Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հաջորդ շաբաթ կարողանալու է ստիպել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որ իր ուզած մարդկանց նշանակել տա այդ խորհրդի կազմում։ Նշենք, որ ԿԳՄՍ ներկայիս նախարար Վահրամ Դումանյանը նույնիսկ ուրիշների ներկայությամբ ընդունում է, որ ինքը ոչ մի կապ չունի իր նախարարության առանձին գործառույթների ու մասնավորապես ԵՊՀ-ի հանդեպ իշխանության քաղաքականության հետ։

Օրագիր․news-ի աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն իսկ Արայիկ Հարությունյանի և Ռուստամ Բադասյանի միջև տեղի է ունեցել քննարկում։ Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ասել է, որ այդ երեք հոգու մեջ պետք է լինեն պրոֆեսիոնալներ և բարձր հեղինակություն ունեցող անձինք, սակայն Արայիկ Հարությունյանը պնդել է, որ պետք է նշանակել իշխանությանը բացարձակ հավատարմություն ցուցաբերած անձանց, և որ նրանց պետք է միայն ինքը որոշի։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ