Ներքին 4 տարի առաջ - 21:53 16-04-2022

Ես սպասում եմ համընդհանուր Հարությանն ու Հաղթանակին․ Տավուշի թեմի առաջնորդ

Ես սպասում եմ համընդհանուր Հարությանն ու Հաղթանակին։ Այս մասին ասված է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի ուղերձում։

«Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։

Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։

Այն առաքյալները, որ Հիսուսի հետ ամեն օր ապրում էին, այն առաքյալները, որ Հիսուսի հետ անցան, մեծամասամբ, փառքի ճանապարհով, հենց հասավ դժվարության ժամը, մեկը դավաճանեց, մեկը ուրացավ, մյուսները փախուտ տվեցին։

Անշուշտ, հետո, երբ նորից տեսան արդեն հաղթանակած, հարություն առած վարդապետին, բոլորը վերստին հավաքվեցին։

Սա մարդու իրական պատկերն է, այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում․ փառքի ու հաղթանակի ժամանակներին բոլորը մեր Հայաստանի ու Արցախի շուրջն էին, դժվարության ու խոցման ժամին ոմանք դավաճանում են, ոմանք ուրանում են, ոմանք էլ փախուսստ են տալիս։

Ես հավատում եմ մեր համընդհանուր ՀԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ։

Չեմ կասկածում, որովհետև ուզում եմ ոչ միայն պատմել Հիսուսի պատմությունը, այլ ապրել այն ամբողջությամբ՝ Իր արյունով, Իր խաչով և ապա Իր հաղթանակով։ Մեզ համար ուրիշ տարբերակ չկա։

Ով չի հավատում այդ տեսիլքին, նա ոչ հայության հետ կապ ունի, ոչ Աստծու հետ կապ ունի, ոչ ժառանգության հետ կապ ունի, ոչ ճախրանքի ու սխրանքի հետ կապ ունի, նա մթության մեջ եկող գող է, նա համբույրով ու փողով դավաճանող է, ինչպես այսօրվա «հերոսը»։

Այս խավարի միջից հարության լույսը մեզ կոչում է հաղթանակի և կոչում է ասելու․ «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ մեղնից, բայց ոչ թե մեր կամքը, այլ քո՛նը թող լինի»»»,- ասված է Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի ուղերձում:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
21:08 Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը