Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:24 25-06-2021

COVID-19-ի՝ «Լյամբդա» հարավամերիկյան շտամը հասել է Եվրոպա

Կորոնավիրուսի մեկ այլ՝ «Լյամբդա» անվանումով տարբերակ սկսել է տարածվել աշխարհով մեկ: Դրանից առաջ այս մուտացիան զանգվածաբար գրանցվել էր Հարավային Ամերիկայում:

Բայց ըստ The Sun-ի՝ այս շտամն արդեն դուրս է եկել մայրցամաքից և հասել Եվրոպա: Մասնավորապես, այն գրանցվել է Մեծ Բրիտանիայում:

Ըստ Բրիտանիայի առողջապահության նախարարության՝ կղզու արդեն հայտնաբերվել է այս տեսակի վեց դեպք: Բոլոր դեպքերը բերված են դրսից:

Միևնույն ժամանակ, գիտնականները «Լյամբդայի» գենոմում հաշվել են ութ հիմնական մուտացիաներ, որոնք մեծացնում են վիրուսի վարակման ցուցանիշը:

Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը հայատարարել է, որ կորոնավիրուսի «Դելտա» տարբերակը հայտնաբերված շտամներից ամենավարակիչն է: Ըստ նրա՝ այն արագորեն տարածվում է չպատվաստված բնակչության շրջանում: Եվ այժմ COVID-19 վարակների աճը ամբողջ աշխարհում կարող է հանգեցնել մահացությունների աճի: