Արտաքին 5 տարի առաջ - 17:27 25-06-2021

Բայդենը Հոլանի բարձունքները չի ճանաչում որպես իսրայելական. Free Beacon

ԱՄՆ Պետդեպի խոսնակը, որին վկայակոչում է Free Beacon-ը, հաղորդել է, որ Ջո Բայդենի ղեկավարությամբ ամերիկյան իշխանությունները շատ ավելի զգուշավոր են մոտենում, քան Թրամփի օրոք, Հոլանի բարձունքների պատկանելության հարցին:

Պաշտոնյան հայտարարել է, որ Հոլանի նկատմամբ վերահսկողության հարցը Իսրայելի և նրա անվտանգության համար մնում է նշանակալի գործնական հարց. «Քանի դեռ Բաշար ալ-Ասադը Սիրիայում իշխանության է, Իրանը կպահպանի իր ներկայությունը Սիրիայում, կան աշխարհազորայինների խմբեր, որոնց աջակցում է Իրանը, ինչպես նաև Ասադի ռեժիմը»:

Հոլանի բարձունքները պատկանել է Սիրիային 1944-67 թվականների ընթացքում, որից հետո Իսրայելը նվաճել է դրանք Վեցօրյա պատերազմի ժամանակ: Թրամփի օրոք Իսրայելի ինքնիշխանությունը տարածաշրջանի նկատմամբ ճանաչվել է անվերապահորեն:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը