Ներքին 5 տարի առաջ - 23:05 24-06-2021

Քննարկվել են ՀՀ-ում պղնձի արտադրության կարևորության հարցերը

Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս քննարկվել է ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը:

Այն առաջարկել է ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը: Քննարկումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոս Լևոն Թավադյանը, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ և գիտաշխատողներ:

ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրել է «ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից ՀՀ-ում պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված առաջարկվող համալիր մոտեցումը» թեմայով գիտական զեկույց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում պղնձի արտադրության կարևորության, ծծմբական թթվի, մաքուր պղնձի արտադրության շահավետության հարցերը, ինչպես նաև ծծմբական թթվից Հայաստանում սպառվող նյութերի արտադրության հնարավորությունը: Մասնակիցներն անդրադարձել են նոր տեխնոլոգիաների և տեխնիկայի ներդրման զարգացման հեռանկարներին: Հատուկ ընդգծվել է քիմիայի և մետալուրգիայի բնագավառներում ճարտարագետ-տեխնոլոգների պատրաստման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ