Ներքին 5 տարի առաջ - 19:29 23-06-2021

Էլեկտրոնային ՀԴՄ համակարգի ներդնումը՝ օնլայն առևտրի խթանման միջոց․ ՊԵԿ

Հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ Իսկ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը։

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։
Պարտադիր պայման է՝ էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը և QR կոդ, որը պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։

Էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ և անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։
ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված է էլեկտրոնային ՀԴՄ-ի վեբ-ծառայության ինտեգրման ուղեցույցը և ինտեգրման համար անհրաժեշտ հավաստագիրը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի