Ներքին 5 տարի առաջ - 10:53 21-06-2021

«ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը ․ Ա․ Զոհրաբյան

Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ։ Այս մասին իր ֆեյսբության էջում գրել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը: Ազգային արժեհամակարգը, ազգային արժանապատվությունը և հայրենիքի անվտանգությունը տեղ չգտան «ժողովրդի» սրտում:


Բնական է, որ արժանանալու ենք մեր ընտրության հետևանքներին: 2018թ. ընտրությունը բերեց 2020թ. պատերազմ և պարտություն, իսկ 2021թ. ընտրությունը մեզ բերելու է նվաստացում և կորուստներ:


Այս ընտրությունների կազմակերպման ընթացքում ձեռք բերեցի գաղափարական ընկերներ, անշահախնդիր թիմակիցներ, վերաարժևորեցի շրջապատս, և ավելի ու ավելի համոզվեցի, որ պետք է պայքարել, պետք է արթնացնել մեր քնած արժեհամակարգը, ու միայն հետևողական գործունեությամբ կարող ենք վերականգնել մեր ազգային դիմադրողականությունը:


Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմակիցներին, մեր ընտրողներին և բոլոր այն մարդկանց, որ մեր կողքին մնացին:
Հ.Գ. Ընտրախախտումներին կանդրադառնանք լրացուցիչ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի