Ներքին 5 տարի առաջ - 19:26 20-06-2021

Պարտված իշխանությունը ժողովրդական խոսքով «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»․ Դավիթ Հարությունյան

«Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը․

«Երեկ, հունիսի 19-ին, ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցներ, այդ թվում` պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը:

Ձերբակալման որոշում կայացրած մարմինը գործել է բացարձակապես ապօրինի, իսկ Գոռ Սեդրակյանի պարագայում` ակնհայտորեն կատարել է ՀՀ քր.օր-ի 309 հոդվածով նախատեսված հանցանք: Աներկբա է, որ այդ քայլերը ունեն մի նպատակ` խանգարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ընդդիմադիրների գործունեությունը ընտրության օրը:

Բնական է, որ նշված ապօրինությունը բողոքարկվել է օրենքով սահմանված կարգով, սակայն դատական նիստին քննիչները չներկայացան, պատճառաբանելով զբաղված լինելը, թեև այդ քննչական խմբում ներգրավված է 7-8 քննիչ: Ավելին, նրանք միջնորդել են նիստը հետաձգել մինչև ժամը 23:00, նպատակ ունենալով մինչև քվեարկության ավարտը արհեստականորեն շարունակել արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին:

Նշվածը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտված իշխանությունը ժողովրդական խոսքով «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»:

Գոհունակությամբ նշում ենք, որ չնայաց ճնշումների, դատարանը գտնվել է պատշաճ բարձրության վրա, տալով քննիչներին դատարան ներկայանալու մեկ ժամ ժամանակ»։

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին