Oragir.News-ը «Ինչու է գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն. օրենքի պահա՞նջ, թե՞ տնտեսական ներդրում»
վերտառությամբ հոդված էր հրապարակել, որը մի շարք հարցադրումներ էր պարունակել։
Հոդվածին զուգահեռ լրատվամիջոցը նաև գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազին՝ խնդրելով պարզաբանել հետևայլ հարցերին․ Ինչո՞վ են պայմանավորված 2024 և 2025 թվականների Ձեր հայտարարագրերում ամուսնուն՝ Մամիկոն Գևորգյանին, համապատասխանաբար 14 մլն և 15,7 մլն դրամի չափով կատարված նվիրատվությունները։
Արդյոք նշված նվիրատվությունները հանդիսացել են բացառապես ընտանիքի ներսում կատարված գույքային փոխանցումներ, որոնք արտացոլվել են հայտարարագրում՝ օրենքի պահանջով, թե՞ դրանք ունեցել են այլ ֆինանսական կամ իրավական նշանակություն։
Ի պատասխան
Oragir.News-ի հարցման՝ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2024 և 2025 թվականներին ՀՀ գլխավոր դատախազի կողմից իր աշխատավարձից ամուսնուն փոխանցված գումարները բացառապես ընտանիքի ներսում կատարված փոխանցումներ են՝ ուղղված 2022 թվականին հիփոթեքով ձեռք բերված՝ շուրջ 60 քմ մակերեսով բնակարանի նորոգմանը, ինչպես նաև կահավորման նպատակով գույքի ձեռքբերմանն ու այլ կենցաղային հարցերի կազմակերպմանը։
Հասմիկ Մովսիսյան