Արտաքին 4 տարի առաջ - 16:16 18-06-2021

Իսպանիան թույլ է տալիս դիմակ չկրել փողոցներում

Իսպանիայի իշխանությունները հունիսի 26-ից թույլ են տվել փողոցներում դիմակ չկրել: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցում է El Pais իսպանական պարբերականը:

«Մենք կանցկացնենք նախարարների խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ պատրաստվում ենք իսպանական հասարակությանը առաջարկել, որ շաբաթ օրվանից՝ հունիսի 26-ից, դիմակն այլևս պարտադիր չլինի բաց տարածքներում»,- ասել է Սանչեսը:

Նա ընդգծել է, որ առաջիկա հանգստյան օրերը կլինեն վերջինը, որ բաց տարածքներում մարդիկ դիմակ կկրեն:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է 3 753 228 մարդ, որից 80 634-ը մահացել է: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 4197 դեպք:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում