Արտաքին 1 ամիս առաջ - 16:30 23-08-2026

Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» խոսող մարդկանց մասին

Ռուսաստանի Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը սոցցանցերում գրառում է արել՝ նվիրված տարածաշրջանում դիվերսիաների կանխմանը, և տեղացիներին կոչ է արել հաղորդել ուժայիններին «ակցենտով» մարդկանց մասին: Գրում է «Ազատությունը»։

Ըստ պաշտոնյայի՝ բնակիչները պետք է շատ ուշադիր լինեն, հատկապես՝ բնակավայրերից դուրս, ուշադրություն դարձնեն «այն ամենին, ինչը տարօրինակ է թվում», և այդ կապակցությամբ զանգահարել Ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչություններ:

«Տարօրինակությունների» թվում Կլիչկովը նշել է «կասկածելի անձանց», որոնք «թույլ են կողմնորոշվում տեղանքում, ակցենտով են խոսում»: Նահանգապետը կոչ է արել նաև ուժայիններին հայտնել հայտնաբերված անօդաչու թռչող սարքերի, թաքստոցների, թաքնված տեսախցիկների և ռադիոկայանների մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի