Ուղիղ եթեր
Բժիշկները նշել են COVID-19-ի առավել վտանգավոր մանրէահիմքը
copy image url

Բժիշկները նշել են COVID-19-ի առավել վտանգավոր մանրէահիմքը

Ավելին 3 տարի առաջ - 21:20 17-06-2021

Շոտլանդիայի առողջապահության ազգային ծառայության մի խումբ բժիշկներ վերլուծել են կորոնավիրուսով հիվանդացած պացիենտների տվյալները և եկել այն եզրակացության, որ հնդկական շտամն ավելի վտանգավոր է, քան բրիտանականը: Հետազոտության արդյունքները հրապարակված են բժշկական The Lancet ամսագրում:

Իրենց ուսումնասիրության ընթացքում շոտլանդացի բժիշկներն օգտագործել են տեղական առողջապահական ծառայությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը COVID-19 հիվանդության վերաբերյալ այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին Շոտլանդիայի բնակչության 99% -ի շրջանում:

Ինչպես նշված է հոդվածում, նրանց դեպքում, ովքեր վարակվել են COVID-19 հնդկական շտամով, հոսպիտալացման ռիսկը կրկնակի ավելի մեծ է, քան բրիտանական շտամով վարակվածներինը։ Բացի այդ, բժիշկները պարզել են, որ պատվաստումը զգալիորեն ավելի լավ է պաշտպանում մարդուն վարակի բրիտանական տարատեսակի դեպքում, քան հնդկականի:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի